Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գայթակղություն

Գայթակղություն
20.03.2015 | 00:12

Մի իշխան գեղեցիկ նժույգ ուներ: Երբ նավարկության էր մեկնում, նժույգը հանձնում էր իր ծառաներից մեկի խնամքին, իսկ վերադարձին գոհունակությամբ վարձատրում էր այդ ծառային նժույգը լավ խնամելու և պահելու համար: Այնպես եղավ, որ կրկին երեք օրով բացակայեց, իսկ կրտսեր ծառաներից մեկը, բոլորից առաջ անցնելով, ըստ իր խնդրանքի, ձիու խնամքը ստանձնեց:
Այս ծառան ցանկացավ հանդիսավորությամբ նժույգով շրջել քաղաքում, սակայն փոքր-ինչ անց ձին դարձավ անհնազանդ ու վայրի: Սլացավ քաղաքի փողոցներով` ավերելով իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ, այնուհետև թամբից ցած նետեց ծառային ու անհետացավ քաղաքի փողոցներում:
Հալումաշ եղած այս մարդը երկու օր փնտրեց ձիուն ու վերջապես գտավ: Համառ կենդանուն մտրակների հարվածների ներքո քարշ տվեց դեպի իշխանի դղյակը, որպեսզի շուտափույթ ազատվի իր ստանձնած պարտականությունից:
Վճարեց նաև բոլոր նրանց, ում նժույգը վնաս էր պատճառել իր անցած ճանապարհին:
Իսկ իշխանը, երբ վերադառնա, արդյոք կվարձատրի՞ այս ծառային։
Սա է պարծենկոտության, ագահության և հպարտության վերջը։


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ